Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
UNIAN-ը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նա նշել է, որ հանդիպումը հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Սիբիհան նշել է, որ Թուրքիան դեր է խաղացել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում՝ տրամադրելով բանակցությունների հարթակ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու առաջին և, առայժմ, միակ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին։ Նրանք մասնակցել են Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» բանակցություններին։