Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը նախատեսում է մինչեւ 2026թ․ ավարտել յոթ ատոմային էներգաբլոկների կառուցումը եւ շահագործման հանձնել դրանք, հաղորդել է China Daily-ն՝ հղում կատարելով Չինաստանի ատոմային էներգիայի ասոցիացիայի (China Nuclear Energy Association) տարեկան զեկույցին։
Երկրում ներկայում գործում է 60 ատոմային էներգաբլոկ, ինչը կայուն հիմք է ստեղծում մաքուր էներգիայի անցնելու համար։
36 էներգաբլոկներ կառուցվում են, որոնցից երկուսի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026թ․։ Չինաստանին բաժին է ընկնում աշխարհում կառուցվող ատոմակայանների ընդհանուր թվի կեսից ավելին։
Եվս 16 ատոմային էներգաբլոկների նախագծեր պաշտոնապես հաստատվել են եւ սպասում են շինարարության սկսվելուն։
Չինաստանի ատոմային էներգիայի ընդհանուր հզորությունը կազմում է 125 ԳՎտ, երկիրն այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։