Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿասպից ծովի ափին, հանրապետության Մանգիստաուսյան մարզի Տուպկարագանյան շրջանում հայտնաբերվել են Ղազախստանի Կարմիր գրքում ներառված փոկերի 97 անկենդան մարմինները։ Այս մասին տեղեկացրել են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության ձկնատնտեսության կոմիտեում։
Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 17-ի դրությամբ արեւմտյան քամին Կասպից ծովի «ափ» է նետել կետերի 97 անկենդան մարմիններ»։ Մասնագետները տեղում նրանց մարմիններից նմուշառում են կատարել՝ կենդանիների մահվան պատճառը պարզելու համար։
«Ջրակենսաբանության եւ բնապահպանության ինստիտուտի աշխատակիցների կարծիքով՝ փոկերը մահացել են ավելի քան մեկ ամիս առաջ, բայց Մանգիստաուսյան մարզի Տուպկարագանյան շրջանի ափ դրանք բերել է արեւմտյան փոթորկաբեր քամին միայն այժմ»,- նշել են կոմիտեում։