Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով
ՍՊՈՐՏMMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից, որով նա պետք է թռչեր Real American Freestyle (RAF) մրցաշարին։ Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Զուբայրաևը տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Մոսկվայի ժամանակով ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի կունենա RAF 8 մրցաշարը։
Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։
«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Airlines-ի Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Խելագարություն է», – գրել է Զուբայրաևը։