Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը արգելափակեց երկու բանաձև, որոնք կդադարեցնեին Իսրայելին շուրջ 450 միլիոն դոլարի ռումբերի և բուլդոզերների վաճառքը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները համախմբվեցին հրեական պետությանը նրա աջակցության շուրջ: 

ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելին սատարելու տասնամյակների երկկուսակցական ամուր ավանդույթը նշանակում է, որ զենքի վաճառքը դադարեցնելու բանաձևերի ընդունումը քիչ հավանական է, սակայն կողմնակիցները հույս ունեն, որ հարցի բարձրացումը կխրախուսի Իսրայելի կառավարությանը և ԱՄՆ վարչակազմերին ավելին անել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:

Վաճառքի կողմնակիցներն ասում են, որ Իսրայելը կարևոր դաշնակից է, որին Միացյալ Նահանգները պետք է վաճառի ռազմական տեխնիկա:

Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը՝ անկախ գործիչ, ով հարում է դեմոկրատներին, պարտադրեց բանաձևերի քվեարկությունը՝ նշելով, որ վաճառքները խախտում են «Արտաքին օգնության մասին» օրենքով և «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքով սահմանված արտաքին օգնության չափանիշները:

Առաջին բանաձևը կարգելեր 295 միլիոն դոլարի Caterpillar D9R և D9T բուլդոզերների, պահեստամասերի և այլ օժանդակ միջոցների վաճառքը: Քվեարկության արդյունքում միջոցառման առաջխաղացմանը դեմ քվեարկեց 59 սենատոր, կողմ՝ 40-ը:

Յոթ դեմոկրատներ բոլոր հանրապետականների հետ միասին դեմ քվեարկեցին բուլդոզերների վաճառքի դեմ ուղղված բանաձևի առաջխաղացմանը: Վայոմինգից հանրապետական սենատոր Սինթիա Լամիսը չի մասնակցել քվեարկությանը։

Երկրորդ բանաձևը կարգելեր 151,8 միլիոն դոլարի 12,000 միավոր BLU-110A/B ընդհանուր նշանակության 1000 ֆունտանոց «հիմար» ռումբերի և հարակից լոգիստիկ ու տեխնիկական աջակցության ծառայությունների վաճառքը:

Տասնմեկ դեմոկրատ միացավ բոլոր հանրապետականներին՝ արգելափակելու միջոցառումը 63 կողմ, 36 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հյուսիսային Կարոլինայից հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը չի մասնակցել քվեարկությանը։

«Իսրայելն օգտագործում է ռումբերը Գազայի և Լիբանանի վրա հարձակումների ժամանակ, իսկ բուլդոզերներն օգտագործում է Գազայում, Լիբանանում և Հորդանան գետի արևմտյան ափին տները քանդելու համար: Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր ունեցած լծակները՝ տասնյակ միլիարդավոր դոլարների զենքն ու ռազմական օգնությունը, պահանջելու համար, որ Իսրայելը վերջ տա այս վայրագություններին», - ասել է Սանդերսը՝ կոչ անելով սատարել բանաձևերը:

Իսրայելը հայտարարում է, որ միտումնավոր թիրախ չի դարձնում քաղաքացիական անձանց, և որ իր հարվածները նպատակ ունեն չեզոքացնել զինյալներին և ռազմական ենթակառուցվածքները:

Չորեքշաբթի օրվա քվեարկությունը ցույց տվեց Իսրայելին ռազմական վաճառքները սահմանափակելու ջանքերի աջակցության աճ: Հուլիսին Սենատում արգելափակվել էր երկու բանաձև, որոնք կկասեցնեին զենքի վաճառքը՝ ի պատասխան Գազայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի:

Նույնպես Սանդերսի կողմից ներկայացված այդ նախագծերը ձախողվել էին 100 տեղանոց պալատում՝ 73-ը 24-ի և 70-ը 27-ի դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված