Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին՝ անթույլատրելի համարելով իր և իր գլխավորած հանրապետության հասցեին հնչող սպառնալիքները։ Այս կերպ նա արձագանքել է իսրայելական կողմի հերթական կոշտ հայտարարություններին՝ կապված պաղեստինյան խնդրի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ անգամ ևս հիշեցնում եմ մեր երկրին քննադատող մանկասպաններին՝ Թուրքիան սովորական
պետություն չէ։ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի Հանրապետության և նրա նախագահի վրա»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։
Էրդողանը պարբերաբեր հանդես է գալիս Իսրայելի հասցեին ուղղված խիստ հայտարարություններով՝ մեղադրելով նրան Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսից Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ։