Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք, խելացի, հավասարակշռված տղա էր Դավիթս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսյան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Մանկություն, դպրոցական տարիներ, պատանեկություն՝ ամենը կապված է հայրենի գյուղի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տարրական դասարաններում որդին շատ լավ է սովորել, բայց յոթերորդ դասարանից հետո աստիճանաբար առաջադիմությունը նվազել է։ «Շատ լավ մաթեմատիկա գիտեր, արագությամբ հաշվարկներ էր անում։ Բայց ցանկացած թեմայի մասին իր հետ կարելի էր զրուցել, ամեն ոլորտից հասկանում էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը որոշում է զինվորական դառնալ, բայց ընտանիքը չի համաձայնում։ «Դրանից հետո այլ տեղ սովորելու ցանկություն չունեցավ։ Ոչ մի տեղ չսովորեց»։

Դավիթի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում՝ «Մարտունի 3»-ում։ «Շատ սիրով է ծառայել, ոգևորված էր, երբեք չի բողոքել։ Ծառայության ժամանակ ընկերոջ հետ հերթապահության էին եղել։ Ընկերը սխալմամբ անցել էր հակառակորդի կողմը, Դավիթը գնացել և աննկատ հետ էր բերել ընկերոջը։ Մեզ այդ մասին որևէ բան չէր ասում։ Մի օր զրուցում էինք, իրեն ասացի՝ տղա՛ս, այդքան ծառայեցիր, բայց չպարգևատրեցին քեզ։ Ինձ ասաց. «Մա՛մ, կրծքանշան ունեմ, որը շատ կարևոր է»։ Եվ զինգրքույկի մեջ նշումը ցույց տվեց։ Ծառայությունից երկու և ավելի տարի անց նոր միայն ասաց այդ մասին, այն էլ՝ իմ խոսքից հետո»։ Այդ գործողության համար Դավիթը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Ծառայությունից վերադառնալուց հետո Դավիթը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով։ «Այգիներ ունենք, և Դավիթս շատ սիրով մշակում էր այգիները։ Շատ էր սիրում գյուղը։ Նաև կենդանիներ էր պահում՝ այնքան խնամքով, ուշադրությամբ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ տարին հինգ հեկտար լոլիկի դաշտ ունեինք։ Ժամը հինգից դաշտում էինք, բերքահավաք էինք անում, ժամը յոթին աշխատող մարդկանց մեջ տարածվեց, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Աշխատանքը դադարեցրինք, աշխատողներին տուն տարանք, մենք էլ եկանք մեր տուն։ Ճանապարհին արդեն Դավիթն ասում էր, որ գնալու է Արցախ. «Ձեռքերս ծալած չեմ կարող նստել, ծառայող ախպերներիս կողքին պետք է լինեմ»։ Երբ իրեն ասում էի՝ քո պարտքը կատարել ես, նույնն էր կրկնում՝ չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Երբ բանակից զորացրվեց, իր համազգեստը խնամքով ծալեց և դրեց պահարանի ամենաբարձր մասում։ Հարցրեցի, թե ինչո՞ւ ես համազգեստդ պահում: «Մի օր պետք կգա»։ Հենց այդ շորերը հագավ և գնաց Արցախ»։

Դավիթի հետ զրույցներ են եղել մինչև պատերազմ մեկնելը։ «Իր պապիկը վիրավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սկեսրոջս հայրը, եղբայրը մասնակցել էին պատերազմին և չէին վերադարձել։ Երբ իրեն ասում էի՝ քո տատիկը միշտ նշում էր՝ իմ տանից գնացողը չի վերադարձել, Դավիթն արձագանքում էր՝ ուրեմն դա էլ կլինի իմ ճակատագիրը։ Դավիթս որոշել էր կամավոր մեկնել, բայց իրեն ծանուցագիր եկավ։ Սեպտեմբերի 29-ին նա Արցախում էր»։ Հադրութ, Մարտունի, Վարանդա. այստեղ են եղել Դավիթի մարտերը։ «Այդ ընթացքում իր հետ խոսել ենք, զանգահարում էր բոլորիս։ Բայց որևէ բան մեզ չէր ասում։ Երբեք մեզ չասաց, որ առաջնագծում է։ Հետախուզական գործողությունների է մասնակցել։ Ընկերներն են պատմել, որ երեք անգամ մահից է փրկվել։ Ընկերները պատմում են՝ գնացել են հետախուզության, Դավիթը հակառակորդի ուշադրությունը շեղել է իր կողմը, որ ընկերները կարողանան դուրս գալ. «Կարծում էինք, որ Դավիթն էլ չկա, բայց ավելի ուշ նա վերադարձավ»։ Նա ծառայել էր, տեղանքին ծանոթ էր, առաջնորդել է նաև իր ընկերներին»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայի Եղլևանդում։ «Բայց հուղարկավորել ենք հունվարի 5-ին։ Մենք իրեն չենք կարողացել վերջին հրաժեշտը տալ»։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 24-ի երեկոյան։ «Ժամը իննին խոսեցի տղայիս հետ։ Իրեն ասացի՝ Դավի՛թ ջան, այգուդ վերջին բերքը հանձնեցինք։ Արձագանքեց. «Մամ, այդ այգին իմը չի։ Մա՛մ ջան, դա ձեր այգին է»։ Ընկերները պատմում են, որ այդ օրը շատ անհանգիստ է եղել. «Դավիթը միշտ հանգիստ էր, բայց այդ օրն անընդհատ հետ ու առաջ էր քայլում»։ Հոկտեմբերի 25-ին Դավիթից զանգ չստացանք, զանգահարում էինք, ընկերներն ասում էին՝ Դավիթը «նարյադի» է։ Հասկանում էի՝ դաշտում ի՞նչ «նարյադ»։ Մի քանի անգամ այդ պատասխանը ստացանք։ Հոկտեմբերի 26ին զանգահարեցինք այն հեռախոսահամարով, որով Դավիթս մեզ զանգահարել էր։ Ասացին, որ Դավիթը չկա։ Հայրիկը, եղբայրները այդ ծանր օրերին երկու անգամ գնացին Ղարաբաղ։ Թույլ չէին տալիս մտնել այդ հատվածները, դրանք արդեն թշնամու տիրապետության ներքո էին։ Հետո մեզ ասացին, որ Դավիթը Կապանում է։ Մեր միջոցներով նրան տեղափոխեցինք Էջմիածին, հետո արդեն սպասում էինք ԴՆԹ հետազոտության համընկնմանը»։

Ապրելու ուժի մասին։ «Երեք որդի ունեմ, Դավիթս կրտսերն էր։ Իր թողած պատգամներն են ապրեցնում մեզ, իր եղբայրների երեխաները։ Երեք թոռնիկ ունեմ՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Դավիթ ունենք։ Իր ընկերները միշտ այցելում են մեզ։ Մարտական ընկերը որդի ունեցավ, անվանակոչեց Դավիթ։ Ապրիլի 5-ին նրա հնգամյակն էր։ Եղբորս թոռն էլ է Դավիթ։ Մարտական ընկերները հատկանշական օրերին միշտ գալիս են մեզ հյուր, պանթեոն այցելում։ Իրենք շրջափակման մեջ էին ընկել, 40 հոգուց ավելի են եղել, 12-ն են ընդամենը ողջ մնացել։ Ի վերջո, մեկ ամիս մի ընտանիքի պես ապրել են իրար հետ, հաց կիսել, դժվարություններ հաղթահարել»։

Հ. Գ.- Պահեստազորային Դավիթ Խլղաթյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը
Ամենադիտված