Թրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին վճար չգանձել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից: «Լավ կլինի, որ դա չանեն: Իսկ եթե անում են, ապա ավելի լավ է դա անմիջապես դադարեցնեն»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:
Մեկ այլ գրառման մեջ Թրամփը պնդել է. «Իրանը շատ վատ է իրականացնում նավթի անցումը Հորմուզի նեղուցով, ոմանք կասեն նույնիսկ անազնիվ: Սա այն չէ, ինչի մասին մենք պայմանավորվել ենք»:
ԱՄՆ նախագահը, միաժամանակ, խոստացել է, որ «նավթը շատ շուտով կսկսի հոսել»: