Կոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։