Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպա մուտք գործելու կարգը փոխվել է․ ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ նոր մուտքի/ելքի համակարգը (EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից՝ աստիճանաբար ներդրվելով 29 եվրոպական երկրներում: 2026 թվականի ապրիլի 10-ից EES-ը կդառնա լիովին գործող համակարգ: 

MediaHub-ն ուսումնասիրեց համակարգը՝ հասկանալու, թե ի՞նչ փոփոխություններ են լինելու Եվրոպա մուտք գործելու կարգում։ Մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ համակարգը կփոխարինի անձնագրերի դրոշմակնքմանը՝ կարճաժամկետ այցելություններով ժամանող ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիների մուտքի, ելքի կամ մուտքի մերժման թվային եղանակով գրանցված դեպքերով: 

MediaHub-ը տեղեկացավ, որ կգրանցվեն նաև ճանապարհորդների դեմքի պատկերը, մատնահետքերը և ճանապարհորդական փաստաթղթում առկա անձնական տվյալները:

«Համակարգը նաև օգնել է նույնականացնել ավելի քան 600 մարդու, որոնք անվտանգության ռիսկ էին ներկայացնում Եվրոպայի համար: Նրանց մուտքը մերժվել է և գրանցվել համակարգում: Արդյունքում, եթե նրանք փորձեն մուտք գործել մեկ այլ եվրոպական երկիր՝ օգտագործելով համակարգը, սահմանային կետերում կկարողանան տեսնել նրանց նախկին մուտքի մերժումը։ Շնորհիվ EES-ի կողմից հավաքված կենսաչափական տվյալների՝ ինքնության կեղծումը այժմ կարող է ավելի հեշտությամբ հայտնաբերվել: Յուրաքանչյուր սահմանային անցման կետում ճանապարհորդների մատնահետքերը և դեմքի պատկերները այժմ ստուգվում են՝ համեմատելով համակարգում պահվող կենսաչափական տվյալների հետ»,- նշվում է հայտարարությունում:

 Այժմ ներկայացնենք, թե ինչն է փոխվելու։ Այսպես, 2026 թ. ապրիլի 10-ից նոր թվային սահմանային համակարգ կգործի, որը՝
•  փոխարինելու է անձնագրի կնիքներին,
•  ավտոմատ գրանցելու է մուտքն ու ելքը Շենգեն գոտի։

Այսուհետ սահման մուտք գործելիս գրանցվելու են` 
•  դեմքի պատկերը,
•   մատնահետքերը,
•   անձնական տվյալները (անձնագրից),

Սա նշանակում է, որ այլևս անձնագրերում կնիք չի դրվելու։ Փոխարենը՝ բոլոր տվյալները պահվելու են միասնական համակարգում։
Սահմանապահները կտեսնեն՝
•   երբ եք մտել/դուրս եկել,
•   արդյոք գերազանցել եք վիզայով թույլատրված ժամկետը,
•   արդյոք նախկինում մերժվել եք։

Հայտարարությունում նշվում է․ «Եթե դուք ունեք կենսաչափական անձնագիր, կկարողանաք ավելի արագ մուտք գործել ինքնասպասարկման համակարգի միջոցով (եթե այն հասանելի է տվյալ սահմանային անցակետում): Եթե ձեր թվային ֆայլում չկա ճանապարհորդելու որևէ խոչընդոտ, սովորաբար ձեզ անհրաժեշտ չի լինի անցնել անձնագրային ստուգման աշխատակցի մոտով»։վ

Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում
Ամենադիտված