Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ֆաշիզմի դեմ  Դիմադրության  շարժման  համաշխարհային օր, Ադրբեջան՝ Շինարարի օր, ՈՒկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-ին ցարի հրամանագրով Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:

1913-ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս  օդաչու Նելսոն Ստեփանյանը:

1937 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։

1988-ղարաբաղյան հակամարտության ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի Վոլսկին որպես ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցից, և որը փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված Խորհրդային բանակի ղեկավար։

1992-ղարաբաղյան հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարագայի կոտորածը: Ադրբեջանական «Գուրթուլուշ»  գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային  Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի  արդյունքում զոհվել են հինգ տասնյակ խաղաղ բնակիչ:

1994-ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական բանակը սկսել է «Տեր-Տեր» օպերացիան: Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-Տեր քաղաքի ամրությունները՝ համառ դիմադրություն է ցույց տվել:

2002-«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական    կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է  ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման մասին:

2013-Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անց կացրել Ազատության հրապարակում ապա երթով ուղևորվում է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։

2014-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։ 

-կայացել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի հանդիպումը:

2018-«Petekamutner.am» կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ  հաշվիչը:

2024– Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

401– ծնվել է Բյուզանդիայի միանձնյա կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:

1727-ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլ-համրերին սովորեցնելու մեթոդի   գյուտարար Սամուել Հեյնիկեն:

1741-տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):

1813-վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:

1906-Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:

1912- Սոուտհեպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը:

1932-ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:

1940– Իսլանդիան փաստացի անկախացելէ Դանիայից:

1941-գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է   Խորվաթիա պետության ստեղծումը:

1963-խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են   անձնակազմի բոլոր  129 անդամները:

1964-ծնվել է խորհրդային, ուզբեկական և ռուսական էստրադայի աստղ Ազիզան:

1970– թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101-ը:

1995-Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցությունը:

2010- Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը , զոհվել են 96 մարդ՝ այդ  թվում  Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:

2019 —աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը։

Կ. Խաչիկյան

 

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին
Ամենադիտված