18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին. փաստաբանը տեսանյութ է հրապարակել։
Նրանք ծաղիկներով եկել էին շնորհավորելու տիկին Գայանեին։ «Այս երեխաներին տեսնելով ու նրանց հետ շփվելով գիտակցում ես, թե ինչ լուսավոր սերունդ ունենք, որոնց կյանքը, սակայն փոթորկվել է, լցվել ցավով ու տագնապով: Կյանքի նորամուտում նրանց ստիպեցին տեսնել ու զգալ, թե ինչ է անարդարությունն ու պայքարել դրա դեմ։ Այս երեխաները շատ մեծերից ավելին են գիտակցում»,–գրել է Լուսինե Մարտիրոսյանը։