Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարեց, որ Հայաստանը «ձգտում է միանալ Եվրամիությանը», քանի որ իրեն համարում է ժողովրդավարական երկիր և ցանկանում է լինել «ժողովրդավարական երկրների շարքում», գրում է antifashist.com–ը։


Ռուսաստանի նախագահը, ինչպես իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, «նրբորեն ակնարկել է» Փաշինյանին, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես։

Մի շարք վերլուծաբանների և քաղաքական գործիչների կարծիքով, ապրիլի 1-ին Կրեմլում կայացած հանդիպումը հանգեցրել է Ռուսաստանի առաջնորդի կողմից ՀՀ վարչապետի համար չափազանց կոշտ «քաղաքականապես կործանող» ազդանշանի։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը սոցցանցերում նշել է, որ Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունները «սովորական պաշտոնական հանդիպում չէին»։ Նրա կարծիքով, Պուտինը «պարզապես չի ամփոփել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները», այլ «ուրվագծել է կտրուկ հակադրությունը Հայաստանի ունեցածի, կորցրածի և դեռևս կորցնելու սպասելիքների միջև»։


Զգուշորեն կազմված հրապարակային ելույթում Պուտինը փոխանցել է մի ուղերձ, որը միաժամանակ դիվանագիտական և քաղաքականապես կործանարար էր։ Պուտինի նախաբանը, ըստ էության, մահվան դատավճիռ էր Փաշինյանի համար։ «Դիվանագիտական լեզուն մի կողմ դնելով ուղերձը հստակ էր. դուք, կարծես, չեք հասկանում, թե ինչ եք անում, սխալ ճանապարհի վրա եք, և եթե շարունակեք այս ոգով, հայ ժողովրդին անհամեմատ ավելի շատ վնաս կպատճառեք, քան արդեն իսկ պատճառել եք», - կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

«Կոմերսանտի» սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովը Կրեմլում ռուս-հայկական հանդիպման մասին իր սյունակում նշել է Փաշինյանի հետ զրույցում «ակնառու նմանությունը»  Պուտինի լեզվի և Եվրամայդանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած զրույցի միջև։ «Ուկրաինան մտադիր էր ստորագրել ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը ձևակերպեց իր դիրքորոշումը այդ գաղափարի վերաբերյալ։ Դե, Վիկտոր Յանուկովիչը լսեց, և մի՞թե այդ պահին նրան սկսեց տանել ժողովրդական զայրույթի ալիքը», - գրելմ է Կոլեսնիկովը։ Պուտինի և Փաշինյանի միջև զրույցը «ուշագրավ» անվանելով լրագրողը ենթադրել է, որ այն կարող է լինել «վերջի սկիզբը դրա մասնակիցներից մեկի համար»։

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նմանություններ է տեսնում Փաշինյանի Մոսկվա կատարած այցի և Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կապված սկանդալի միջև։ «Դուք դեռ հավատո՞ւմ եք Փաշինյանի ասածին։ Կարծում եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հավատո՞ւմ է դրան։ Պարոն Փաշինյանը, անկասկած, շատ բախտավոր է, որ Կրեմլում նրան ընդունեց Պուտինը, այլ ոչ թե Սպիտակ տանը Թրամփը։ Որովհետև եթե Պուտինը Թրամփ լիներ, դա կհիշեցներ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը, որը նման իրարանցում առաջացրեց։ Ես գովաբանում եմ Ռուսաստանի նախագահի վարչակազմի հումորի զգացումը, Փաշինյանի հետ հանդիպումը, որը նա այդքան հուսահատորեն ցանկանում էր, ապրիլի 1-ին էր նշանակվել՝ սուտ խոսելու օրը։ Նախագահը հստակ ասաց նրան, որ անհնար կլինի համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ին անդամակցության հետ։ «Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի Դաշնությունը վստահել մի գործընկերոջ, որը հրաժարվում է այդ գործընկերությունից», - NSN-ին տված հարցազրույցում ընդգծել է Զատուլինը։ Նրա կարծիքով Հայաստանն այժմ Ռուսաստանի հետ բարեկամությունից բացի այլ ճանապարհ չունի։

«Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և միակ այլընտրանքը հայկական տնտեսության համար։ Փաշինյանը փորձում է բանավոր հաստատել դա Մոսկվայում գտնվելու ժամանակ, բայց իրականում նա անում է ամեն ինչ, որ կարող է, հայկական տնտեսությունը վերաուղղորդելու և նոր ընկերներ գտնելու համար։ Նա վարպետ է մեկ լսարանին մեկ բան ասելու, իսկ մյուսին հակառակը ասելու մեջ։ Նախագահ Պուտինը այս ամենը հրապարակավ, նրբանկատ և քաղաքավարի ձևով փոխանցեց ոչ միայն Փաշինյանին, այլ նաև բոլորին։ Պարոն Փաշինյանը ինչ-որ կերպ մոռացավ նշել, որ հենց իր խմբակցությունն ու կառավարությունն էին հնազանդ խորհրդարանի միջոցով առաջ մղել Հայաստանի ԵՄ–ին միանալու մասին օրենքը։ Այն արդեն երկու տարի է, ինչ ընդունվել է, բայց Երևանում և Բրյուսելում բոլորը հասկանում են, որ Հայաստանը ԵՄ-ին միանալու որևէ հրավեր չի ստանա», - ասել է պատգամավորը։

Զատուլինը նաև խոստովանել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են անբարենպաստ ավարտվել Փաշինյանի համար, քանի որ և՛ հայ բնակիչները, և՛ սփյուռքը «ատում են Փաշինյանին իր քաղաքականության, անցյալը, ցեղասպանության թեման մերժելու և Հայաստանի ընտրություններում Ադրբեջանի և Թուրքիայի թեկնածու լինելու համար»։

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը նույնպես վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ հնարավորություն ունի հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քանի որ երկրում գործում է միայն պատժիչ ապարատը. հակառակ դեպքում, որտեղ էլ նայեք, խնդիրներ կան։

«Եթե օբյեկտիվորեն նայեք, հնարավորությունները, մեղմ ասած, քիչ են։ Իհարկե, նրանք պարծենում են և կուրծք են ծեծում ասելով, որ իրենց աջակցությունը 60-70% է։ Բայց պարզապես նայեք սովորական մարդկանց արձագանքին, երբ Փաշինյանը կամ իշխող կուսակցության ներկայացուցիչը դուրս է գալիս Երևանի փողոցներ։ Այնպես չէ, որ մարդկանց 99.9%-ը մերժում է գործող կառավարությանը։ Յուրաքանչյուր հասարակություն ունի մարդկանց տարբեր խմբեր, բայց Փաշինյանի վարկանիշն այժմ կտրուկ անկում է ապրում, և այդ գործընթացը անշրջելի է», - ասել է Աբովյանը NSN-ին տված մեկնաբանության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իրանը երկու շաբաթով կբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար 800 նավ մնացել է Հորմուզի նեղուցում. Bloomberg Արտառոց դեպք՝ «Շառլոտ» ակումբումԿարևոր.Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգումԱյսօր և վաղը երկար ժամանակով գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ… տետր«Մերձավոր Արևելքի հակամարտությունը սպառնում է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերին» «Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո» 24-ժամյա ջրանջատումներ կլինենԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն ՃՏՊ՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կա վիրավորԵրևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը․ պատմության այս օրը (08 ապրիլ)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԽոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին լույս չի լինելու Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի ԳալյանինԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԿոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ» 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ ՓեզեշքիանԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՓարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով. ՀՅԴ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը» Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է Ղազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստակամություն է հայտնել զոhաբերել իրենց կյանքը՝ երկիրը պաշտպանելու համար․ Փեզեշկիան Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա hարձակում է եղել, վիրավnրվել է 2 ոստիկան, hարձակվողներից 2-ը uպանվել են (տեսանյութ) Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով Պայթյուններ են որոտացել Յազդ քաղաքի մոտակայքում ու Թեհրանի աերոտիեզերական ենթակառուցվածքների տարածքում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ
Ամենադիտված