Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում առավել ակտիվանում են ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության շուրջ քննարկումները։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են հնչում կոչեր՝ միավորել ուժերը՝ կանխելու համար ձայների փոշիացումը, որը կարող է աշխատել գործող իշխանությունների օգտին։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում առանձնահատուկ նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետները շեշտում են, որ հենց մասնակցության մակարդակն է այն առանցքային գործոնը, որը կարող է կանխել գործող իշխանությունների վերարտադրությունը։ Սակայն միայն մասնակցությունը բավարար չէ․ ընդդիմության առաջ ծառացած հիմնական խնդիրը նաև ընտրազանգվածի արդյունավետ մոբիլիզացիան է։

Փորձագետների գնահատմամբ՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի առանձին և մասնատված մասնակցությունը հանգեցնում է ձայների փոշիացման, ինչն ի վերջո ամրապնդում է գործող իշխանությունների դիրքերը։ Նման պայմաններում փոքր կուսակցությունների միայնակ մասնակցությունը կարող է ոչ թե մրցակցային դաշտ ձևավորել, այլ հակառակը՝ նպաստել նույն իշխանության վերարտադրմանը։ Ներքաղաքական ներկայիս իրավիճակում սա դիտարկվում է որպես լուրջ ռիսկ, որը կարող է կանխորոշել ընտրությունների արդյունքը։

Այս համատեքստում առավել հաճախ է շեշտվում, որ ընդդիմության համախմբումը կարող է դառնալ քաղաքական հավասարակշռությունը փոխելու հիմնական գործոններից մեկը։ Հակառակ դեպքում, ինչպես նշում են փորձագետները, կարող է կրկնվել նախորդ ընտրությունների սցենարը, երբ բազմաթիվ փոքր ուժեր ստանալով նվազագույն ձայներ՝ փաստացի փոխանցում են դրանք առավել մեծ ուժին։ Այդպիսով ընտրական համակարգը, գործնականում, աշխատում է հօգուտ առաջատար քաղաքական ուժի։

Միաժամանակ արդեն նկատվում են համախմբման որոշակի գործընթացներ։ Մասնավորապես, մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ՝ դաշինք ձևավորելու նպատակով։ Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը աջակցություն են հայտնել նաև «Ազգային միավորված Հայաստան» և Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունները։

Այս զարգացումները վկայում են, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ձևավորվում են նոր բևեռներ, և առաջիկա գործընթացներում հենց համախմբման աստիճանն է լինելու որոշիչ այն հարցում, թե արդյոք հնարավոր կլինի փոխել ուժերի դասավորությունը, թե գործող համակարգը կպահպանի իր ներկայիս դիրքերը։

Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Ամենադիտված