Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 5 վագոն հացահատիկ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 5 վագոն հացահատիկ։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 23,000 տոննա հացահատիկ, 1,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։