18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ (փողոցի այս մասը երթեւեկության համար սահմանազատված չէ)։
Այլ հատվածներում եւս հողը «նստել է» ու դարձել թակարդ մեքենաների համար:
MediaHub-ի հետ զրույցում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնեց, որ դեպքի վայրը պատշաճ կերպով սահմանազատված չի եղել։
«Նկարագրված ձևով է եղել սահմանազատված չի եղել, նույն շինարարների կողմից օգնել են տրանսպորտային միջոցը դուրս է բերվել, որպես այդպիսին մեքենան վնաս չի կրել»,-ասաց Ասատրյանը։