Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում
Մարտի 29-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։