Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթը շատ աշխույժ էր, կյանքով լեցուն, ընկերասեր, մեծերին ու փոքրերին օգնող և հարգող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիտան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին մայրիկը նշում է՝ շատ ակտիվ աշակերտ է եղել։ «Բոլոր միջոցառումներին մասնակցել է, եղել է կազմակերպչի դերում։ Զուգահեռ նվագել ու երգել է։ Պատերազմից հետո իր հարազատ դպրոցի միջոցառումների դահլիճը կոչեցին Դավիթի անունով։ Դա մեկնաբանեցին այսպես. քանի որ մշտապես այնտեղ միջոցառումներ էինք կազմակերպում, Դավիթն էլ զարդարում էր դրանք իր նվագով ու երգով, դրա համար էլ դահլիճն ենք անվանակոչել իր անունով։ Կարծում էի, որ պատմության դասասենյակը կկոչեն տղայիս անունով, քանի որ նա անսահման սիրում էր «Պատմություն» առարկան և գիտեր պատմության յուրաքանչյուր դրվագը»։

Դավիթը դպրոցում լավ է սովորել։ Սիրելի առարկաների ցանկում են եղել պատմությունը, մաթեմատիկան, ռուսաց լեզուն և անգլերենը։ «Ավագ դպրոցում ընտրեց իրավագիտական հոսքը։ Ընդունվեց Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել Պոլիտեխնիկական համալսարանում՝ ծրագրավորում մասնագիտացմամբ»։

2018 թվականի հունվարին է Դավիթը մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ Եղել է ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Զորացրվել է պատվոգրերով և սերժանտի կոչումով։ «Ծառայությունն իր աչքերով հեշտ չէր, բայց ասում էր՝ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իր պարտքը կատարել, առավել ևս, որ ունենք հայրենիքի պաշտպանության խնդիր»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Դավիթի կյանքի ընթացքը։ «Այդ օրն աշխատանքի էի գնում, պատերազմի լուրը կարդացի։ Դավիթս ժամը տասնմեկի կողմերը զանգահարեց ինձ ասելու, որ գնում է զինկոմիսարիատ կամավորագրվելու։ Միանգամից արձագանքեցի՝ Դավի՛թ։ Անգամ ձայնիս մեջ մի պահ կանգ առնելու հորդոր կար։ Նա նոր էր վերադարձել ծառայությունից, հորդորս էր, որ մի քիչ սպասի։ «Մամա՛, Դավիթ չասես, դու ես ինձ այդպիսին դաստիարակել։ Եթե պատերազմն իմ ծառայության ժամանակ չէր, չի նշանակում, որ հիմա տղաներին պետք է մենակ թողնենք»։ Զանգահարեցի ավագ որդուս, նա աշխատանքի էր, փորձում էի իր միջոցով Դավիթին հետ պահել։ Դեռ պատերազմը նոր էր սկսվել, ուզում էի հասկանայինք, թե ինչ է կատարվում։ Ռաֆայելս ասաց. «Մա՛մ, դու ուզում ես, որ ես հետ պահե՞մ Դավիթին, բայց ես հիմա աշխատավայրից դուրս եմ եկել, Դավիթի հետ գնում եմ զինկոմիսարիատ»։ Առաջին օրը երկուսով գնացին զինկոմիսարիատ։ Դավիթին երկու օր հետո մարտադաշտ տարան, տղայիս հետ էր նաև մորաքրոջս թոռը՝ Արմենը։ Նրանք միասին են մեծացել։ Դավիթը սեպտեմբերի 29-ին վիճում է զինկոմիսարիատում, թե ինչու եք ամեն օր ձգձգում իմ մեկնելը։ Ինձ ասաց. «Մա՛մ, առավոտյան իրար հրաժեշտ կտանք, որովհետև անպայման գնալու եմ»։ Մշտապես իրեն ասել եմ՝ դեմ չեմ, որ գնաս տղաներին օգնելու, բայց սպասիր, մինչև քեզ կկանչեն։ «Ես պահեստային ֆուտբոլիստ չեմ, որ նստեմ, տեսնեմ, թե երբ են ինձ խաղի մեջ մտցնելու»։ Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ։ Ավագ որդուս չէին տարել իրենց հետ, որովհետև երկու եղբոր մեկ ընտանիքից չէին տանում այդ ժամանակ։ Դավիթն ու Արմենը միասին մեկնեցին»։

Տղաներին տարել են Ներքին Հոռաթաղ։ «Մեկ օր մնացել են զորամասում։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 1-ին։ Այդ գիշեր իրենք մարտական հրահանգով ուղևորվել են Մատաղիս։ Այնտեղ էլ դեպքը եղել է»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։ «Մենք Դավիթին չենք փնտրել։ Ինչպես առաջինը գնաց, այդպես էլ առաջինը տուն «վերադարձավ»։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան նա արդեն Երևանում էր։ Ինձ առաջին օրերին ասում էին՝ լավ է, որ գոնե գիտես, թե Դավիթը որտեղ է։ Ես դրա իմաստն այդ ժամանակ չէի հասկանում, բայց հետո այնպիսի պատմություններ լսեցի...»։

Դավիթը Եռաբլուրում է՝ իր մարտական ընկերների կողքին։ «Ապրիլ յան պատերազմից հետո նա կազմակերպում և կուրսեցիների հետ միասին գնում է Եռաբլուր։ Իր ընկերներից մեկն է մեզ պատմել այդ օրվա մասին։ Բոլոր տղաներին հերթով մոտենում են։ Հասնում են Ռոբերտ Աբաջյանին։ Ընկերը պատմում է՝ բոլորս այնքան լուռ էինք, որովհետև չգիտեինք՝ ինչ ասել։ Դավիթն է խախտում լռությունը. «Տղե՛րք, պատկերացնո՞ւմ եք, այս տղու ապրած 20 տարվա կյանքը որքան մեծ իմաստ ունի։ Մարդիկ կան, որոնք երկար են ապրում, բայց, կարծես, զուր, երիտասարդներ են մահանում վթարներից, իրենց կյանքից ոչինչ չեն հասկանում։ Իսկ այս տղան որքան բան է արել մեզ համար»։ Նա չգիտեր էլ, որ պետք է դառնա պատմության մի մասնիկը»։

Դավիթը համալսարանական կրթությանը զուգահեռ սովորում էր ծրագրավորման լեզուներ, անգլերեն և չինարեն։ «Նա նպատակ ուներ բիզնեսով զբաղվել, որը կապված էր լինելու Չինաստանի հետ, ուստի պետք է նաև չինարենին տիրապետեր»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ ապրելու ուժն ավագ որդիս է։ Եվ, իհարկե, պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթին»։

Հ. Գ. - Դավիթ Ջալավյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Ամենադիտված