Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 21-ին, ժամը 23։12-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի սարի ճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թեղուտ գյուղից դեպի սար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մարտի 22-ին, ժամը 00։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։