Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերը վկայում են, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է: Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս, այնպես էլ՝ ընտանիքում։

«Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության գործադրման դեպքի առնչությամբ ստացված տեղեկատվությունը: Ընդ որում` խոսքը տվյալ պարագայում մանկահասակ երեխայի մասին է, որը հատկապես խոցելի է և հնարավորություն չունի անգամ բարձրաձայնելու իր նկատմամբ բռնության մասին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է այս դեպքը` ընդգծելով, որ սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդրի առկայության մասին լրջագույն ահազանգ, որը պահանջում է բոլոր իրավասու մարմինների անհապաղ և ամբողջական արձագանքը։

Այս հերթական ցավալի դեպքը պետք է սթափեցնի բոլոր պատասխանատու կառույցներին և հասարակությանը՝ առավել հետևողական և անհանդուրժող մոտեցում ցուցաբերելու երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորման հանդեպ։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ պետությունն ունի հստակ պարտավորություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը, այդ թվում՝ ընտանիքում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ բազմաթիվ խնդիրներ են առկա տարբեր իրավասու մարմինների կողմից երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, դեպքերին արձագանքման և հասցեավորման առումով:

Կարևոր է ընդգծել նաև, որ ընտանիքը պետք է լինի երեխայի համար անվտանգ միջավայր, ոչ թե վտանգի աղբյուր։ Երեխայի համար բռնությունից զերծ ընտանեկան միջավայրի ձևավորման գործընթացում առանցքային նշանակություն ունեն ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երեխայի նկատմամբ բռնությունը որպես դաստիարակության միջոց ընկալելու կարծրատիպի վերացման ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև իրավասու մարմինների դերակատարությունը, բռնության վտանգի վաղ փուլում կանխարգելման արդյունավետ մեխանիզմները, այլ արձագանքող և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու իր ունեցած գործիքակազմերով նպաստելու անվտանգ և բռնությունից զերծ միջավայրի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»
Ամենադիտված