ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատում կրկին մերժվել է բանաձևը, որը պահանջում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստանա Կոնգրեսի հաստատումը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։
Քվեարկության արդյունքում 47 օրենսդիր կողմ է քվեարկել բանաձևին, իսկ 53-ը՝ դեմ։
Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերն Իրանի դեմ կամ դրա դեմ մարտական գործողություններից, եթե դա հստակորեն չի թույլատրվել պատերազմ հայտարարելով կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։
Կոնգրեսի հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։
Նրանք կարծում են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի համաձայն լիազորված է սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։