Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նոր Սահմանադրությունը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, քանի որ այն կոչ է անում վերամիավորվել Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է mk.ru–ն։ Նրա խոսքով Անկախության հռչակագիրը «կառուցված է հակամարտության տրամաբանության վրա»։ Բացի դա հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի ռեժիմը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր մրցակիցների դեմ։ Նրանցից շատերը շուտով կարող են ենթարկվել քրեական հետապնդման։
Հիշեցնենք, որ Հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում։ Այդ փաստաթղթով վերացվել է ԽՍՀՄ մաս կազմող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որում այլևս չեն գործում ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները։

Գործող ՀՀ Սահմանադրության նախաբանում նշվում է, որ երկիրը հիմնված է այդ իրավական փաստաթղթի հիման վրա։ Այլ կերպ ասած Անկախության հռչակագիրը առաջին աղյուսն է, որի վրա կառուցվել է Հայաստանի ժամանակակից պետությունը։ Իսկ շինարարները գիտեն. երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար: Սակայն, Երևանի նոր «բարեկամները»՝ Անկարան և Բաքուն, պահանջում են, որ այդ աղյուսը հեռացվի: Հենց նրանց համար էլ Փաշինյանը ցանկանում վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը: Նոր Հիմնական օրենքի նախնական տեքստը նախատեսվում է հրապարակել մարտ ամսին՝ ենթադրաբար հանրային քննարկման համար: Սակայն, պարզ է. անկախ հանրային կարծիքից, Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության մեջ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի: 

Բանն այն է, որ գործող կառավարությունը պատրաստ է հաշվի առնել իր արտաքին «գործընկերների» բոլոր ցանկությունները: Եվ Փաշինյանը կրկին հաստատել է դա աշխատանքից ազատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին: Ի՞նչ մեղք է գործել այդ կինը: ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ նա նրան Լեռնային Ղարաբաղի պատմության մասին գիրք է նվիրել: Աններելի է: Վարչապետը դա համարել է «կառավարության քաղաքականությանը հակասող սադրիչ գործողություն» և անձամբ ազատել նրան աշխատանքից: Իսկապես, ի՞նչ Ղարաբաղ: Նման բան երբեք գոյություն չի ունեցել, և այնտեղ հայեր չեն ապրել: Դրանք բոլորը կոռումպացված պաշտոնյաների և ՊԱԿ գործակալների հեքիաթներ են։ Այո՛, այո՛, ՊԱԿ գործակալներ, ճիշտ լսեցիք։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) վերահսկվում է դրսից՝ «ՊԱԿ-ի խողովակներով», ինչը, նրա կարծիքով, սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Նախկինում նա մեղադրել էր+ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին «ՊԱԿ-ի գործակալ» լինելու մեջ։ Իրականում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն լուծարվել է 1991 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Միխայիլ Գորբաչովի կողմից ստորագրված օրենքով, սակայն Փաշինյանը, ըստ երևույթին, դա չգիտի։

Վարչապետը նաև մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը Հայաստանում «պատերազմի կուսակցություն» ղեկավարելու մեջ։ Փաշինյանը եկեղեցու վրա այս անհեթեթ հարձակումները կատարել է մարտի 11-ին Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ հոգևորականների հետապնդումները արդարացնելով Հայաստանի վարչապետը մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին «արտասահմանյան հետախուզական ծառայությունների» ազդեցության տակ ընկնելու և «երրորդ երկրների» շահերից ելնելով գործելու մեջ։ Դժվար չէ կռահել, թե որ երկրների մասին է խոսքը։ Հատկապես, որ Փաշինյանը դրանք ուղղակիորեն է անվանել՝ Ռուսաստան և Բելառուս։ Նրա կարծիքով, հայ քահանաները «օգտագործում են Քրիստոսի զոհասեղանը» պատերազմ քարոզելու համար։ Այս ամենը ասվում է այն սպասումով, որ «ԿԳԲ», «Ռուսաստան» և «Բելառուս» բանալի բառերը կառաջացնեն համապատասխան արձագանք Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ։


Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ երաշխավոր։ Դա, ըստ երևույթին, կլինի նրա ընտրարշավի հիմքը, այսինքն վարչապետի կուսակցության դեմ քվեարկող յուրաքանչյուր ոք քվեարկում է պատերազմի օգտին։ Նա ցանկանում է խաղալ հայ ընտրողների նոր զինված հակամարտության վերաբերյալ ընդհանուր վախի վրա։ Միևնույն ժամանակ, իր «արևմտյան գործընկերներին» է փոխանցվում այն պատմությունը, որ հերոսական Փաշինյանը բախվում է «ռուսական սպառնալիքին»։ Եվ նաև այն, որ նա «ժողովրդավարության փարոս» է, ինչպես Սաակաշվիլին իրենից առաջ, Զելենսկին Ուկրաինայում և Մայա Սանդուն Մոլդովայում...


Մարտի 10-ին 2023 թվականին ստեղծված Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայություննբ էլ հայտարարություն է տարածել հանրապետության ընտրական գործընթացին արտաքին միջամտության մասին։ Այդ միջամտությունն իրականացնող երկիրը ուղղակիորեն չի անվանվել, բայց բոլորի համար պարզ է, որ դա Ռուսաստանն է։ Հայտարարության մեջ պնդվում է, որ անվտանգության ծառայությունները ճնշում են գործադրում «այդ երկրում» բիզնեսով զբաղվող հայերի վրա նրանց խրախուսելով  Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցել որոշակի քաղաքական ուժերի, ենթադրաբար ընդդիմությանը։

«Կազմակերպչական եզրակացությունները» չեն ուշացել։ Հաջորդ օրը, այդ հայտարարության հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական գործընթացին հնարավոր արտաքին միջամտության պատճառով։ Այժմ կարելի է ակնկալել, որ ընդդիմադիր առաջատար ուժերին արգելվելու է մասնակցել ընտրություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները կալանքի տակ են հայտնվելու, իսկ հայկական սփյուռքին թույլատրվելու է քվեարկել Ռուսաստանում առավելագույն անվտանգության միջոցառումներով։ Նշենք, որ նման մեթոդները փորձարկվել և ապացուցել են իրենց արդյունավետությունը Մոլդովայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար Գազամատակարարման պլանային դադարեցումներ Էջմիածին, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում «Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական «Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Հայաստանը փնտրում է ռուսական գազի փոխարինող. Արդյո՞ք Իրանը կօգնիԹրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Ամենադիտված