Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ

Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության առանցքում ռազմավարական օրակարգն է, որով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Պետական ոլորտում բարեփոխումներին, այդ թվում՝ արդյունավետ, լավ կառավարմանն աջակցելը ԵՄ-ի կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների փոխգործակցության օրենսդրական ընթացակարգեր, որոնց համաձայն՝ պետությունները պարտավորվում են տրամադրել անվտանգային երաշխիքներ, պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցել այնպիսի ծառայություններ, որպեսզի հասարակությունները կարողանան զարգանալ»,- նշեց Մարագոսը։

Նրա դիտարկմամբ՝ դա իր հերթին օգուտ է բերում նաև նրանց, ովքեր ներգրավված են նորարարության ոլորտում՝ զուտ դիմակայունության ապահովման տեսանկյունից։ Մարագոսի համոզմամբ՝ հասարակության զարգացման նախադրյալը խաղաղությունն  ու անվտանգությունն է։ Այդ արժեքներն այսօրվա աշխարհում ծայրահեղ կարևոր են դարձել։

«Մենք Հայաստանում տեսել ենք նշանակալի զարգացում։ Նախորդ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած համաժողովը մեծապես նպաստել է այդ գործընթացին։ ԵՄ-ն նույնպես աջակցում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում՝ կարևորելով հատկապես դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանում։ Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, խաղաղության ինստիտուցիոնալացումը հաղորդակցության շրջանակների ընդլայնման տեսանկյունից նպաստում են հարաբերությունների զարգացմանը՝ էլ ավելի բարձրացնելով դրանց մակարդակը։ Հակամարտության բացակայությունը և Միջին միջանցքի առկայությունը թույլ կտան Հայաստանին ավելի մեծ հանձնառությամբ աշխատել պետական կառույցների գործունեության արդիականացման ուղղությամբ»,- ասաց Մարագոսը՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանին։

Մարագոսն իր ելույթում ուշադրություն դարձրեց համագործակցության ռազմավարական օրակարգին, որն ընկած է ԵՄ-ՀՀ փոխգործակցության առանցքում, և որը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ նրա՝ այդ օրակարգով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին, ինչը թույլ կտա ամբողջությամբ օգտագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներուժը։ Դրա շնորհիվ Հայաստանը կդառնա ավելի անվտանգ, հաջողությամբ կդիմակայի հետագա արտաքին ցնցումներին՝ միաժամանակ ապահովելով պատշաճ արդյունքներ քաղաքացիների համար։

«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի ստեղծենք հավելյալ կարողություններ՝ համատեղ օրակարգն իրականացնելու համար։ Համագործակցությունը ոչ միայն միտված է ծրագրերի իրականացմանը, այլև կառուցակարգերի ամրապնդմանն ու դրանց գործունեության կանխատեսելիությունը խթանելուն։ Այդ իմաստով համակարգային փոխակերպումները հիմնված են նաև նորարարական լուծումների վրա։ Մենք Հայաստանի պետական կառավարման բարեփոխումներին աջակցել ենք մի շարք գործիքներով։ Կցանկանայի ընդգծել մասնավորապես «ՍԻԳՄԱ» ծրագիրը ։ Փոխգործակցության միջոցով մենք Հայաստանին կօգնենք ստեղծել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ պետական կառույցներ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նա հայտնեց, որ վերջերս իրենք հրապարակել են զեկույց այն մասին, թե ինչ կատարողական ունի Հայաստանը մասնավորապես պետական կառավարման սկզբունքների իրականացման առումով։ Զեկույցը բավականին որակյալ փաստաթուղթ է պետական կառույցներում բարեփոխումների իրականացման ճանապարհին։

«Հայաստանն, ընդհանուր առմամբ, ապահովել է առաջընթաց պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալության տեսանկյունից։ Նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել նաև պետական ֆինանսների կառավարման և պետական ծառայությունների թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի նախարարությունների ու պատկան կառույցների հետ   մեր համագործակցության բոլոր ուղղություններում շեշտը դնում ենք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու նորարարության վրա։ Շատ հաճախ հաշվի ենք առնում մասնավոր հատվածը, որպեսզի ապահովենք մրցակցային տարրը, բայց հատկապես պետական կառավարման ոլորտում նորարարությունն իսկապես ունի կենսական նշանակություն՝ զուտ քաղաքացիակենտրոն ճկուն համակարգ ունենալու առումով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության տեսանկյունից»,- նշեց Մարագոսը։

Նա հավելեց, որ տնտեսական մրցունակությունը բարձրացնելու և արտահանման կարողությունները զարգացնելու նպատակով ԵՄ-ն նույնպես սերտորեն աշխատում է Հայաստանի հետ։ Կարևոր ուղղություններից են նաև սոցիալական ծառայություններն ու առողջապահությունը, որոնց զարգացումը նախընտրելի է հատկապես դիմակայունության եվրոպական մոդելի օրինակով։

Մարագոսի կարծիքով՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներին զուգընթաց, քանի որ համայնքներն են հիմնական քարշակ ուժերը։

«Այդ առումով նույնպես իրականացվում են համատեղ ծրագրեր, որոնցից են, օրինակ, «Համայնքապետերն հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն ու «Կանաչ Երևան» նախաձեռնությունը։ Անհրաժեշտ է ընդլայնել ներդրումների ծավալը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման համար։ Խոսքը նաև էներգետիկայի, թվային հաղորդակցության մասին է։ Այդ ոլորտներում ԵՄ-ն տեսնում է համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն։ ԵՄ-ն կշարունակի լինել Հայաստանի գործընկերը բոլոր ոլորտներում՝ նպաստելով կայուն զարգացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Ոսկին էժանացել էԹեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը Կփոխվի արդյոք 10 հազարանոց թղթադրամի դիզայնը. ԿԲ նախագահի մեկնաբանությունըԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Սոպիչ և Կալենիկի բնակավայրերը Տիրադավների շարքերը ճաքեր են տալիսՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանըԿատարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան Իսրայելը փակել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. դադարեցվել են պատարագները Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Իրանը բանակցությում է ՖԻՖԱ-ի հետ ԱԱ մրցախաղերը ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկայում անցկացնելու շուրջ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Իրաքը Սովորական գործընթաց է․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին Արագածոտնում ձնահոսքի հետեւանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր՝ 37 տարեկան Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համարՆոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԾեծի ենթարկվшծ տղայի ընտանիքի մասին սարսափելի մանրամասներ են հայտնի դարձելՆավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՓորձագետ. Հայաստանը մնացել է առանց ռազմավարական դաշնակիցներիԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզումԻնչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Սկսել է քարոզչություն անել Ադրբեջանի օգտին. Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խիստ վրդովեցրել է անգամ ռուսաֆոբ հաղորդավարինԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Հայաստանի վարչապետի ծուռ հայելին, որը կտրականապես չի արտացոլում Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործումՓաշինյանը Հայաստանը վերածում է միջուկային փորձարկումների գոտու«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Տեղեկացեք․ ջրանջատումներ կլինենՆեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»Մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌուբլին էժանացել էՔարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ»
Ամենադիտված