Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պարենային անվտանգության վտանգված սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Տարիներ շարունակ ոլորտում կուտակված խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև խորացել են, և այսօր արդեն ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը կարող է ավելի բարդանալ արտաքին զարգացումների ֆոնին։ Մերձավոր Արևելքում լարվածության աճը՝ հատկապես Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրումը, անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի պարենային շուկայի վրա։

Վերջին տարիներին Հայաստանի պարենային անվտանգությունը զգալիորեն թուլացել է։ Գյուղատնտեսության ոլորտում պետական համակարգված քաղաքականության բացակայությունը, ներքին շուկայի զարգացման թերի մոտեցումները և գյուղացիներին տրամադրվող աջակցության սահմանափակ միջոցները հանգեցրել են այն իրավիճակին, երբ գյուղատնտեսական գործունեությունը շատերի համար դարձել է ռիսկային և հաճախ նույնիսկ անշահավետ զբաղմունք։ Շատ գյուղական համայնքներում մարդիկ հրաժարվում են արտադրությունից կամ նվազեցնում են արտադրության ծավալները, քանի որ չեն տեսնում կայուն շուկա և պետական աջակցություն։

Մյուս կողմից՝ տնտեսության կառուցվածքը աստիճանաբար դարձել է ավելի կախված ներմուծումներից։ Հայաստանի շուկան այսօր զգալի չափով ապահովվում է արտաքին աղբյուրներից ներկրվող ապրանքներով և հումքով։ Այդ կախվածությունը հատկապես զգացվում է գյուղատնտեսական և սննդամթերքի ոլորտում։ Մասնավորապես, կաթնամթերքի արտադրության մի մասը հիմնված է ներմուծվող հումքի վրա։ Շուկայում լայնորեն օգտագործվում է ներմուծվող կաթի փոշի և սերուցք, որոնք հաճախ դառնում են տեղական արտադրանքի հիմք։

Այս համակարգը երկար ժամանակ կարող է թվալ կայուն, սակայն ցանկացած արտաքին ցնցում արագ բացահայտում է դրա խոցելիությունը։ Եթե տարածաշրջանային հակամարտությունների պատճառով սահմանափակվեն կամ դժվարանան ներմուծումները, Հայաստանի շուկան կարող է արագորեն բախվել առաջարկի կրճատման հետ։ Այդ դեպքում տեղական արտադրությունը դժվար թե կարողանա կարճ ժամանակում լրացնել առաջացած բացը։

Վերջին շաբաթների ընթացքում արդեն նկատվում են որոշ նախանշաններ։ Հայաստանի շուկայում զգացվում է գյուղատնտեսական պարենի թանկացում, ինչը հատկապես նկատելի է առաջին անհրաժեշտության սննդամթերքի հատվածում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ Հայաստանում սպառվող գյուղմթերքի զգալի մասը ներկրվում է հարևան Իրանից, և որոշ հաշվարկներով այդ բաժինը հասնում է մոտ մեկ երրորդի։ Սա նշանակում է, որ ցանկացած խափանում այդ ուղղությամբ անմիջապես անդրադառնում է ներքին շուկայի վրա։

Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չգտնվեն այլընտրանքային մատակարարման ուղիներ և չձեռնարկվեն արագ քայլեր ներքին արտադրության խթանման ուղղությամբ, գյուղատնտեսական շուկայում կարող է ձևավորվել լուրջ անհավասարակշռություն։ Սակավությունը գրեթե միշտ բերում է գների աճի, իսկ դրա հիմնական բեռը կրում է հասարակ քաղաքացին։

Այս ամենը կրկին ցույց է տալիս, թե որքան կարևոր է գյուղատնտեսության նկատմամբ երկարաժամկետ և հաշվարկված պետական քաղաքականությունը։ Պարենային անվտանգությունը ցանկացած պետության կայունության կարևոր բաղադրիչներից է։ Երբ այդ համակարգը դառնում է խոցելի, դրա հետևանքները առաջին հերթին զգում է հասարակությունը։ Հայաստանի պարագայում ևս ստեղծված իրավիճակը վկայում է, որ ոլորտում կուտակված խնդիրները պահանջում են խորքային լուծումներ, քանի որ դրանց ազդեցությունը վերջնական հաշվով հասնում է յուրաքանչյուր ընտանիքի սեղանին։

Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին
Ամենադիտված