«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
ՍՊՈՐՏFastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 18-րդ տուրի երկրորդ խաղում «Փյունիկը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց 25-րդ րոպեին. աչքի ընկավ Մոմո Յանսանեն՝ հաղթանակ պարգևելով տանտերերին:
Այս հաղթանակի շնորհիվ «նռնագույնները» վաստակեցին կարևոր 3 միավոր և գլխավորեցին Fastex Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 32 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։