Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գաղտնի Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով և բուժում է ստանում Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է Քուվեյթի «Ալ Ջարիդա» թերթը, փոխանցում է cursorinfo.co-ն։
Պարբերականի տվյալներով՝ տարհանումն իրականացվել է գաղտնի գործողության շրջանակներում այն բանից հետո, երբ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ Իրանից մեկնելուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ այժմ բուժում է ստանում: Թեհրանի կամ Մոսկվայի կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել: