Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատումը շարունակում է արձագանքներ առաջացնել հանրային և քաղաքական դաշտում։ Տեղի ունեցածին անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հայտարարելով, որ այս դեպքը իր համար «կարմիր գիծ» է։

Թաթոյանը նշել է, որ թանգարանի տնօրենը պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարբեր տարիներին հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին տեղեկություններ և նրան փոխանցվել են գրքեր՝ Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ միջավայր, պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ աշխատանքից ազատում վարչապետի անձնական ցուցումով»,– ընդգծել է նա։

Թաթոյանի խոսքով՝ իշխանությունը տեղի ունեցածը փորձել է ներկայացնել որպես «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», սակայն նման գնահատականը չի կարող ընդունելի լինել։ Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արտաքին քաղաքականություն իրականացնող կառույց չէ, և նրա հիմնական առաքելությունը պատմական հիշողության պահպանումն ու փոխանցումն է։

«Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա կամ խաղաղության խոչընդոտ»,– նշել է նա։

Թաթոյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում խոսքը միայն մեկ պաշտոնյայի ճակատագրի մասին չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը ավելի խորն է և վերաբերում է պետական ինստիտուտների անկախությանը, մասնագիտական միջավայրի պաշտպանությանը և երկրում իրավունքների ու ազատությունների պահպանմանը։

«Այստեղ է ինձ համար կարմիր գիծը։ Պետք է անհնար լինեն այնպիսի իրավիճակներ, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն պատճառով, որ նա պրոֆեսիոնալ է և հայրենասեր»,– նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Հայաստանի եվրոպական ուղղությանը՝ ընդգծելով, որ իրական եվրոպական արժեքները չեն սկսվում արտաքին քաղաքական հարթակներում, այլ ձևավորվում են երկրի ներսում՝ պետական կառույցների անկախությամբ և ազգային հիշողության նկատմամբ հարգանքով։

Թաթոյանի խոսքով՝ դեպի Եվրոպա ճանապարհը կարող է լինել արժանապատիվ և կարճ միայն այն դեպքում, երբ երկրի ղեկավարությունը գիտակցի, որ եվրոպական արժեքները սկսվում են հենց Հայաստանում՝ Երևանում, այդ թվում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նրա գնահատմամբ՝ պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը չեն կարող դառնալ քաղաքական հաշվարկների կամ արտաքին հարաբերությունների պատանդ, քանի որ դրանք պետականության հիմքերից են։

ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված