ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմությանը միավորվելու հորդորներով է հանդես գալիս, նրա գլխավորած կուսակցությունը պատրաստվում է համագումարի, որի ժամանակ ենթադրվում է, որ կհաստատեն նաեւ նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները, ինչպես օրենքն է նախատեսում։
Մեր տեղեկություններով, մարտի 14-ին, կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը համագումար է հրավիրել, կուսակցությունն ավելի վաղ հայտարարել է հունիսյան ընտրություններին մասնակցելու մասին, իսկ ցուցակը կգլխավորի ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։