Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հայտարարել է, որ նա չի կարողանա խաղաղ ապրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ կարծում, որ նա կկարողանա խաղաղ ապրել»,- ասել է ամերիկյան առաջնորդը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու փաստից։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին է։