Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի հետ մենք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին Shant news-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է: Մենք լուրջ ենք մոտենում այս հարցին և այդ լրջությունը նախկինում էլ ապացուցել ենք: Հետևաբար մենք բնավ չենք ցանկանում, որ այս պատերազմը, թեկուզ ամենաչնչին վնասը բերի մեր բարեկամ և եղբայրական երկիր Հայաստանին:
Ինչ վերաբերվում է տնտեսական հարցերին, ապա բարեբախտաբար տնտեսկան համագործակցությունը շարունակվում է»,-ասել է նա: