ԱՄԷ-ն հերքել է Իրանի աղազատման կայանին hարվածելու լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան The Jerusalem Post-ին հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր երկիրը ներգրավված է եղել իրանական աղազատման կայանի ուղղությամբ իրականացված հարվածին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ԱՄԷ-ն պատերազմի մեջ մտնելու համար չէր հարվածի քաղաքացիական թիրախի, այլ կթիրախավորեր ռազմական օբյեկտ: Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հերքել է իր մասնակցությունը տվյալ հարվածին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հարվածել են իրանական աղազատման կայանին, ինչը կլիներ նրանց առաջին պատասխան գործողությունը իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների դեմ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իսլամական վարչակարգի դեմ մղվող պատերազմի շրջանակներում: