Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։
Նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ: