Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ին կպահանջվի թերևս 4-6 շաբաթ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում իր նպատակներին հասնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը:
«Մենք կարծում ենք, որ գործողության նպատակներին հասնելու համար կպահանջվի չորսից վեց շաբաթ, և մենք լավ առաջընթաց ենք գրանցում այդ նպատակներին հասնելու ուղղությամբ»,-նշել է նա:
Լևիթը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե երբ Իրանը «անվերապահորեն կհանձնվի»։
«Նախագահը՝ որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և երբ «Էպիկական կատաղություն» գործողության նպատակները լիովին իրականացված կլինեն։ Այդ պահին Իրանը գործնականում կգտնվի անվերապահ հանձնման դիրքում՝ անկախ նրանից, թե ընդունում է դա, թե ոչ»,- ասել է նա:
Լևիթը հավելել է, որ Իրանը «շատ մարդիկ չունի դա հաստատելու համար», քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը արդեն սպանել են նախկին ռեժիմի ավելի քան 50 առաջնորդների, այդ թվում՝ հենց Գերագույն առաջնորդին։