Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ։ Մենք երկխոսության մեջ ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Եվ մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, թե արդյոք Մոսկվան օգնում է Թեհրանին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանն օգնում են Իրանին քաղաքականապես և «այլ ձևերով»։ Նա, սակայն, հրաժարվել էր մանրամասներ հայտնել։
«Ես չեմ պատրաստվում մանրամասնել մեր համագործակցությունը այլ երկրների հետ», – նշել էր Արաղչին։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։