Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը
ՍՊՈՐՏՀայտնի են Հայաստանի ազգային հավաքական հրավիրված լեգեոնականների անունները. ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող խաղացողների ցուցակը։
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա»
Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ»
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա»
Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան — «Լեգիա» Վարշավա
Հրանտ Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվայգ»
Արթուր Միրանյան — «Բնեյ Սախնին»
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ»
Ֆինն Կասպեր Ադամ Գերագուսյան — «Սանդերլենդ» Մ21
Հիշեցնենք, որ այս ամիս մեր գլխավոր թիմը նախատեսում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում.
Մարտի 26-ին կկայանա ԱՄԷ — Հայաստան մրցավեճը։ Խաղը նախնական ծրագրված է անցկացնել Աբու Դաբիում, սակայն ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ մրցավայրը հնարավոր է փոխվի։
Մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ։