Կրակոցներ՝ Արաբկիրում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։