Նրան հոգեբան է պետք. UFC-ի ռեկորդակիրը քննադատել է Ծառուկյանին՝ աղմկահարույց ծեծկռտուքից հետո
ՍՊՈՐՏUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունն իր դժգոհությունն է հայտնել թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանի պահվածքի վերաբերյալ՝ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի ունեցած միջադեպից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի հայ մարտիկը հանդես էր եկել RAF պրոմոուշենի մրցաշարում և հաղթանակ տարել: Սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա մի քանի հարված էր հասցրել մրցակցին՝ դառնալով զանգվածային ծեծկռտուքի հրահրող:
«Առաջին հերթին մտածեցի, որ այս ամենը շատ վատ է անդրադառնալու Արմանի վրա: Դանան Ուայթը այն կարծիքին է, որ Ծառուկյանը խնդիրներ է ստեղծում։ Նա վերջին պահին հրաժարվում է մենամարտից, օկտագոնից դուրս հարվածում է հանդիսատեսին և մրցակիցներին: Ինչո՞ւ UFC-ին ևս մեկ առիթ տալ: Դա պարզապես անիմաստ է: Արմանը հերթական անգամ ցույց տվեց, որ հաճախ անզուսպ է լինում: Նա պետք է սովորի հանգստանալ, մեկ քայլ հետ անել և կենտրոնանալ կոնկրետ նպատակի վրա»,- նշել է Բրաունն իր հեղինակային փոդքասթում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։