Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները մարտի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բազում գյուղի մթերային խանութում կատարած գնումների համար վճարել էին կեղծ թղթադրամով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամն իրացրել էր Վանաձորի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ կեղծ թղթադրամը ձեռք է բերել օնլայն խանութից։
47-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։