Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իրսայելի կողմից իրականացված հարձակումից ու դրան ի պատասխան պաշտոնական Թեհրանի սկսած գործողությունների հետո Մերձավոր Արևելքում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տարածարջանի տարբեր երկրներ հայտարարում են իրանական կողմից իրենց այս կամ այն քաղաքի վրա հրթռիային կամ անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումների մասին։
Մասնավորապես, մարտի 5-ին պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում և Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։
Կատարից հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանում են ԱՄՆ դեսպանատան մոտակայքում բնակվող քաղաքացիներին։
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է մարտի 5-ին իրանական հրթիռներ որսալու մասին։
Միևնույն ժամանակ, Իսրայելից հայտնել են Լիբանանի վրա նոր հարձակումների մասին, որոնց նպատակը «Հեզբոլլահ»-ին թիրախավորելն է։
Իսրայելական պաշտպանության բանակից հայտնել են, որ անցնող օրերի ընթացքում Լիբանանում հարվածել են 320 թիրախի։