ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկար)
ՖՈՏՈՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարն ընդգծել է աշխատանքների պատշաճ իրականացման և ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
