Իսպանիայի արտաքին գործերի նախարարը արձագանքել է ԱՄՆ սպառնալիքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդը պահանջում է հարգանք իր դաշնակիցներից, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից առևտրային հարաբերությունները վերանայելու սպառնալիքները։
« Իսպանիան ինքնիշխան երկիր է, որն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Եվ մենք մեր բոլոր դաշնակիցներից պահանջում ենք հարգանք Իսպանիայի նկատմամբ», – ասել է նա RTVE-ին տված հարցազրույցում։
Ալբարեսը իր երկիրը բնութագրել է որպես ամերիկյան ժողովրդի բարեկամ և կարևոր գործընկեր։
Երկուշաբթի օրը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարեց, որ երկիրը հրաժարվել է ռազմական բազաներ տրամադրել Իրանի վրա հարձակմանը մասնակցած ամերիկյան զորքերին։
Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցնում է առևտուրը Մադրիդի հետ՝ պաշտպանական ծախսերը մեծացնելուց հրաժարվելու պատճառով։