Սպերցյանը նշել է երկու եվրոպական լիգա, որտեղ նա կխաղա
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է երկու եվրոպական լիգա, որոնք նա նախընտրում է որպես ապագա կարիերայի հնարավոր տարբերակներ։ Նա ասել է, որ կփորձի իր ուժերը Իտալիայի Սերիա A-ում կամ Իսպանիայի Լա լիգայում։
«Նախընտրություններից, հավանաբար, Իսպանիան և Իտալիան։ Անգլիա՞ն։ Դա, հավանաբար, մեկ քայլ հետո։
Սկզբունքորեն չեմ վախենում, բայց ավելի լավ է այնտեղ գնալ որևէ լիգայի միջոցով։ Գլխավորն այն է, որ ես խաղամ, այլ ոչ թե պարզապես գնամ ուրիշ տեղ», -«Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։
2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը 26 խաղ է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում, գավաթում և Սուպերգավաթի խաղարկություններում՝ խփելով տասը գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։