Սպասվում են տեղումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 4-ի առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան է 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ի գիշերը և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։