Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Մարկո Ռուբիո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Իրանի համար հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, քան հիմա»,- ասել է նա Կապիտոլիումում լրագրողների հետ զրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված է՛լ ավելի հզոր հարվածների։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ռազմական գործողությունը կարող է տևել ավելի երկար, քան նախնական գնահատականներով նախատեսված չորս-հինգ շաբաթը։