Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում «Գյումրիի սցենարի» թեման։ Խոսույթը այն աստիճան է ուժգնացել, որ տպավորություն է ստեղծվում՝ իշխանությունը ոչ միայն արձանագրում է հնարավոր զարգացումները, այլև փորձում է կանխել դրանց կրկնությունը։ Խոսքը այն իրավիճակի մասին է, երբ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց ընտրություններում, իսկ ընդդիմադիր ուժերի համախմբումը թույլ չտվեց իշխանությանը պահպանել վերահսկողությունը։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իշխանությունների անհանգստությունը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով և ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման հեռանկարով։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը չափազանց վաղ է սկսել նախընտրական տրամադրությունների «զննումը» և շրջայցերի միջոցով փորձում է հասկանալ հանրային իրական տրամադրությունները։

Աբովյանի կարծիքով՝ «Գյումրիի երկրորդ սցենարի» մասին խոսելը ինքնին վկայում է քաղաքական անհանգստության մասին։ «Այնպիսի տպավորություն է, թե խոսքը ինչ-որ անօրինական կամ դատապարտելի երևույթի մասին է, մինչդեռ Գյումրիում տեղի ունեցածը ընտրական գործընթացի արդյունք էր, որտեղ ընդդիմությունը հաղթեց։ Եթե իշխանությունը դա ներկայացնում է որպես վտանգ, ապա դա արդեն քաղաքական ընկալման խնդիր է»,– ասում է նա։

Քաղաքական գործիչը նաև նկատում է, որ ընդդիմադիր ուժերի հնարավոր հետընտրական համագործակցության հարցը դեռևս գտնվում է քննարկումների սկզբնական փուլում, և այս պահին վերջնական ձևավորված գործընթացների մասին խոսելը վաղաժամ է։ Նրա համոզմամբ՝ իշխանության կողմից նման սցենարների ակտիվ շահարկումը վկայում է ոչ թե իրական վտանգի, այլ քաղաքական անվստահության մասին։

Աբովյանը նաև անդրադառնում է սոցիալական որոշումների ժամանակագրությանը՝ հիշեցնելով, որ կենսաթոշակների բարձրացման հարցը բյուջեի ընդունման պահին օրակարգում չէր։ Նրա խոսքով՝ սոցիալական որոշումները պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ քաղաքականության արդյունք, այլ ոչ թե իրավիճակային քայլեր։

Ներքաղաքական դաշտում առկա լարվածությունը, փորձագետների կարծիքով, պայմանավորված է ոչ միայն ընտրական մրցակցությամբ, այլ նաև հանրային վստահության խնդրով։

Իշխանության համար ամենազգայուն հարցը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբումը։ Այդ համատեքստում հատկապես ուշադրության կենտրոնում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը, ըստ քաղաքական շրջանակների գնահատականների, փորձում է ներկայանալ որպես համախմբող ուժ։

Թե արդյոք «Գյումրիի սցենարը» կդառնա համապետական քաղաքական զարգացումների նախատիպ, ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ այդ թեմայի շուրջ ձևավորվել է քաղաքական զգայուն մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն դիտարկվում է որպես ընտրական պայքարի մաս։

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար Գազամատակարարման պլանային դադարեցումներ Էջմիածին, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում «Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական «Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Հայաստանը փնտրում է ռուսական գազի փոխարինող. Արդյո՞ք Իրանը կօգնի
Ամենադիտված