Հրդեհ՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-ին, ժամը 05:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը Մեկուսացվել է ժամը՝ 05։52-ին, մարվել՝ 06։17-ին։ Այրվել են տան շքամուտքը՝ գույքով (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 30 քմ: