Գյումրիում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում, թիվ 2 հասեցի դիմաց բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։