Որոշ ժամանակ ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 1-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Հր.Քոչարի, Ռիգայի, Վահր.Փափազյան 15-17/1 շենքերի, Սունդուկյան 21-29 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: