Իրանը հատուկ կոչով դիմել է ՄԱԿ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը կոչ է անում ՄԱԿ-ին և կազմակերպության Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել «Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի հետևանքով միջազգային անվտանգության խաթարմանը հակազդելու համար», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հիշեցնում է Միավորված Ազգերի Կազմակերպության և Անվտանգության խորհրդի կարևոր պատասխանատվության մասին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղության և միջազգային անվտանգության խաթարմանը հակազդելու համար, որը պայմանավորված է Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի բացահայտ ռազմական ագրեսիայով», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։