Միլանում տրամվայը դուրս է եկել ռելսերից և բախվել շենքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ օրը Միլանում տրամվայը դուրս է եկել ռելսերից և բախվել շենքի, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ 38-ը վիրավորվել են։
Զոհերից մեկը հարված է ստացել տրամվայից այն պահին, երբ այն դուրս է եկել ռելսերից, իսկ երկրորդ զոհը եղել է ուղևոր։ Այս մասին դեպքի վայրում լրագրողներին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ջուզեպպե Սալան։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է իր «ամենախոր ցավակցությունները» զոհերի կապակցությամբ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախնական քննությունը ցույց է տալիս, որ վարորդը չի ակտիվացրել ռելսերի ուղղությունը փոխող մեխանիզմը (սլաքը)։ Ըստ հաղորդումների՝ նա նաև անցել է գծի վերջին կանգառը՝ մինչև վթարը տեղի ունենալը։